Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) եւ Ինեկոբանկը «Սարանիստ» ընկերությանը միջնաժամկետ վարկ կտրամադրեն արտադրության ընդլայնման եւ շրջանառու միջոցների համար։Նախագիծը առաջին գործարքն է, որը ստորագրվել է Ռիսկերի կիսման գործիքի (RSF) շրջանակներում ՎԶԵԲ-ի եւ Ինեկոբանկի միջեւ: Ռիսկերի կիսման մեխանիզմը տարածված ֆինանսավորման գործիք է, որը թույլ է տալիս ՎԶԵԲ-ին կիսել գործընկեր բանկերի ռիսկերը տեղական ձեռնարկություններում ներդրումներ կատարելիս՝ ֆինանսավորվող կամ չֆինանսավորվող ռիսկերի մասնակցության միջոցով:«Ուրախ ենք, որ հնարավորություն ունենք աջակցելու «Սարանիստին» իր բարձրորակ արտադրանքի տեսականին ընդլայնելու ձգտումն իրագործելու հարցում՝ բավարարելով աճող պահանջարկը եւ մեծապես ազդելով տարածաշրջանում ներկրման շուկաների վրա»,- ասել է ՎԶԵԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին։«ՎԶԵԲ-ի հետ համագործակցության այս նոր տեսակը մեր երկարամյա գործընկերության հաջող շարունակությունն է: Մենք շատ ուրախ ենք լինել Ռիսկերի կիսման գործիքի գործընկերը եւ, մասնավորապես, նշված գործիքի շրջանակներում առաջին պայմանագիրը կնքել «Սարանիստի» հետ, որը Հայաստանի տնտեսության մեջ իր ներդրման առումով ակնառու ընկերություն է»,- նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը։ Tweet Դիտում՝ 10606