Հայէկոնոմբանկը Symbiotics SA շվեյցարական ընկերության հետ կնքել է $5 միլիոնի վարկային պայմանագիր

30.06.2023 | 16:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #Symbiotics SA #վարկային պայմանագիր
Հայէկոնոմբանկը եւ Symbiotics Asset Management SA շվեյցարական ներդրումային ընկերության կառավարման ներքո գտնվող Dual Return Fund S.I.C.A.V. Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ընկերությունը ստորագրել են հերթական $5 միլիոնի վարկային պայմանագիր:

Բանկից հայտնել են, որ վարկային պայմանագրի նպատակը Հայաստանում միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ֆինանսավորումն է:  

Բանկի եւ Symbiotics Asset Management SA միջեւ համագործակցությունը սկսվել է դեռեւս 2016թ.-ին, մինչ այժմ կողմերի միջեւ կնքվել է ավելի քան $55 միլիոնին համարժեք 10-ից ավելի վարկային պայմանագիր։
Դիտում՝ 20515

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW