Evocabank-ը Երեւանին է փոխանցել 254,000,000 ՀՀ դրամ՝ համայնքի սեփականությունը հանդիսացող Բագրատունյաց պողոտա 48/1 հասցեում գտնվող շենքի վերանորոգման աշխատանքները կատարելու համար: Ինչպես հայտնել են բանկից, վերանորոգումից հետո շենքը կգործի որպես Երեւանի մենապայքարային մարզաձեւերի բարձրագույն վարպետության մարզադպրոց, որտեղ կդասավանդվի բռնցքամարտ, հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտեր, ձյուդո եւ օլիմպիական մարզաձեւեր: Մարզադպրոցը պատրաստ կլինի 2025թ-ի ավարտին:«Evocabank-ը մշտապես հատուկ ուշադրություն է դարձնում այնպիսի նախաձեռնություններին, որոնք ուղղված են երիտասարդների կրթությանն ու զարգացմանը: Մեզ համար առաջնային է ստեղծել այնպիսի արժեքներ, որոնք կծառայեն ներկա եւ ապագա սերունդներին։ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը Evocabank-ի մշակույթի կարեւորագույն մասերից է։ Այն ինտեգրված է մեր ռազմավարության մեջ՝ ներառելով ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական, մշակութային եւ հասարակական ուղղություններ»,- նշել է Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը։Նշվում է, որ Evocabank-ը տարիներ շարունակ աջակցություն է ցուցաբերել տարբեր նախաձեռնություններին` նորագույն տեխնոլոգիաների զարգացման, կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում, ինչպես նաեւ հասարակության առավել խոցելի խմբերին` ծնողազուրկ կամ հատուկ խնամքի տակ գտնվող երեխաներ եւ այլն: Tweet Դիտում՝ 3252