EvocaTOUCH հավելվածում հնարավոր է ձեռք բերել Evoca Digital քարտեր

20.06.2023 | 12:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#EvocaTOUCH #Evoca Digital
Թվային ապագան Evoca-ում է․ EvocaTOUCH հավելվածում արդեն հնարավոր է ձեռք բերել Evoca Digital քարտեր։

Ինչպես հայտնել են բանկից, Evoca Digital քարտը Visa միջազգային վճարային համակարգի թվային քարտ է, որի միջոցով հնարավոր է իրականացնել քարտային բոլոր տեսակի գործարքներ՝ միայն այն տարբերությամբ, որ քարտը հաճախորդի մոտ կլինի ոչ թե ֆիզիկապես, այլ իր EvocaTOUCH հավելվածում։

Նշվում է, որ բոլոր թվային գործարքները այժմ կլինեն ավելի արագ ու ապահով։ Կարելի է կատարել վճարումներ օնլայն հարթակում ցանկացած վայրից եւ ցանկացած ժամի։ Թվային քարտը նաեւ հնարավոր է կցել Apple Pay-ին եւ Google Pay-ին:

Evoca Digital քարտը կարելի է պատվիրել EvocaTOUCH հավելվածով. կակտիվանա րոպեների ընթացքում։

«Քարտը մինչեւ օգոստոսի 31-ը պատվիրելու դեպքում այն կստանաք ամբողջովին անվճար՝ Ձեր նախընտրած արժույթով եւ դիզայնով։

Հավելվածում կա Evoca Digital քարտի 5 դիզայն, շուտով բանկը կառաջարկի թվային քարտի դիզայնի հետաքրքիր այլ տարբերակներ»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

Evoca Digital քարտերի պայմաններին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ։
Դիտում՝ 1840
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW