Արցախցի երիտասարդներն առաջին անգամ կմասնակցեն CaseKey բիզնես մրցույթին

16.06.2023 | 15:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արցախցի երիտասարդ #CaseKey #բիզնես մրցույթ
Արցախցի 30 երիտասարդ հնարավորություն կունենա մասնակցելու CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթին։  

Արցախցի երիտասարդներին CaseKey բիզնես մրցույթում ներգրավելու ծրագիրը «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության եւ մրցույթն իրականացնող «Nation in Action» կազմակերպության համատեղ նախաձեռնությունն է։

«Բիզնեսի, առհասարակ երկրում առաջացած խնդիրների ոչ ստանդարտ լուծումների կարիքն Արցախում հատկապես զգացվեց շրջափակման պայմաններում։ Վստահ ենք, որ «CaseKey»-ը ոչ միայն անձնապես է օգտակար լինելու արցախցի երիտասարդներին, այլեւ երկարաժամկետ կտրվածքում դառնալու է յուրօրինակ ներդրում երկրի հասարակական կյանքում»,- ասել է «Մենք ենք մեր սարերը» գործակալության կրթական նախաձեռնությունների ղեկավար Սոնա Հովհաննիսյանը։  

«Մենք ենք մեր սարերը» գործակալության կրթամշակութային ծրագրերի համակարգող Նարինե Աղաբալյանը նշել է, որ գործակալությունը եւ նրա համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը հետեւողական են արցախցի երեխաների եւ երիտասարդների համար կրթական նոր հնարավորություններ ստեղծելու հարցում:

«Այսպիսի նախագծերի միջոցով մենք տալիս ենք նոր գիտելիքներ եւ զարգացնում ենք նոր կարողություններ։ Այսօրվա իրավիճակը պահանջում է ոչ ստանդարտ լուծումներ, այդ թվում՝ տնտեսության մեջ, բիզնես ոլորտում, եւ հույս ունենք, որ նման դասընթացների միջոցով կկարողանանք ամուր հիմք ստեղծել՝ նոր մարտահրավերներին դիմագրավելու համար»,-նշել է Նարինե Աղաբալյանը։

Նշվում է, որ CaseKey բիզնես քեյսերի լուծման մրցույթի նպատակն է զարգացնել վերլուծական, նորարարական մտածողությունը եւ ոչ ստանդարտ խնդիրների լուծման հմտությունները: Մինչեւ մրցույթը, որը տեղի է ունենալու նոյեմբերին, արցախցի երիտասարդների համար անցկացվում է վեցամսյա առցանց դասընթաց: Հայաստանի առաջատար մասնագետներն ու քոուչները նրանց կփոխանցեն տեղական եւ միջազգային բիզնես քեյսերի արդյունավետ լուծումների վերաբերյալ գիտելիքներ:
Դիտում՝ 10892
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW