Կաթնամթերք արտադրող մի շարք ընկերությունների արտադրանքը թույլատրվել է արտահանել Ռուսաստան

15.06.2023 | 10:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կաթնամթերք #Ռուսաստան #արտահանում
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) ստուգումներ է իրականացրել կաթնամթերք արտադրող մի շարք ընկերություններում: Արդյունքում արձանագրվել է, որ վերացվել են Ռուսաստանի Ռոսսելխոզնադզորի կողմից դիտարկված անհամապատասխանությունները։

«Ռոսսելխոզնադզորը, վերլուծելով Տեսչական մարմնի կողմից ներկայացրած տեղեկատվությունն ու երաշխիքները, որ «Գրին Պրոդ», «Սպայկա», «Ալաշկերտ Գրուպ», «Իգիթ» ՍՊԸ-ները եւ «Արաքս-2» ԱԿ-ն համապատասխանում են ՌԴ եւ ԵԱՏՄ իրավական ակտերի պահանջներին, թույլատրել է այդ կազմակերպությունների արտադրանքի ներմուծումն իր երկիր՝ ուժեղացված լաբորատոր հսկողության ներքո»,- ասված է ՍԱՏՄ հաղորդագրությունում:
Դիտում՝ 4873

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW