ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր + պետություն» ներդրումային ֆոնդը գրանցել է դրական ֆինանսական արդյունքներ
13.06.2023 | 11:19 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս


ԱՆԻՖ-ից հայտնել են, որ դրա արդյունքներով ֆոնդը գրանցել է կատարողական բարձր ցուցանիշներ, որոնք էապես գերազանցում են այլ հանրային միջոցների կառավարմամբ ստացված արդյունքները։
Այսպես` ֆոնդի ֆինանսական աճը կազմում է +12.8%, իսկ դրամի արժեւորման գործոնի անտեսման դեպքում աճը կկազմեր +19.6%։
Նշվում է, որ հետազոտությունն անցկացվել է անկախ գնահատողի կողմից։
«ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր + պետություն» ներդրումային ֆոնդի առաջին գործարքը կնքվել է 2021 թվականին եւ այս կարճ ժամանակահատվածում գրանցած նման արդյունքը խոսուն ցուցանիշ է։
Ֆոնդն առաջարկում է բաժնեմասային ֆինանսավորում տեղական բիզնես նախագծերին։ Ընդհանուր առմամբ, գնահատվել է ֆոնդի ողջ պորտֆելը։
Պորտֆելային ընկերությունների մեջ են մտնում այնպիսի հաջողված բիզնես ծրագրեր, ինչպիսիք են Հարդ Ռոք Կաֆե Երեւանը, Հայր եւ որդի Երեմյանների հետ համատեղ՝ «Սերմից՝ ֆերմա» եւ մի շարք այլ ներդրումային ծրագրեր»,- ասված է ԱՆԻՖ-ի հաղորդագրությունում:
Վերջին լուրեր
01.04.2025 | 14:38 Նորություններ
Վճարեք Evoca Mastercard-ով եւ մասնակցեք մեքենայի խաղարկությանը
01.04.2025 | 12:48 Արժեթղթերի շուկա
01.04.2025 | 09:59 Նորություններ
31.03.2025 | 14:59 Հոդվածներ
Հանքարդյունաբերության ոլորտը սկսել է «խոսել». քննարկում ԵՊՀ-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: