«Երաժշտություն հանուն ապագայի». Ֆասթ Բանկը շարունակում է աջակցել մշակույթի զարգացմանը

09.06.2023 | 20:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Բանկ #«Երաժշտություն հանուն ապագայի»
Օրերս կայացել է «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կրթաթոշակառուների «Մեր համերգը» խորագրով միջոցառումը։ Հիմնադրամի պատանի կրթաթոշակառուները կատարել են Մենդելսոնի, Սեն-Սանսի, Սարյանի, Ռիմսկի-Կորսակովի, Բաբաջանյանի, Գերշվինի / Մանգանիի, Բաղդասարյանի, Խաչատրյանի, Վիլա-Լոբոսի, Շուբերտի, Օստրանսկիի, Ստրավինսկիի / Ագոստիի ստեղծագործությունները, իսկ համերգային ծրագիրը եզրափակվել է Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» վալսով։

«Հավատալով նոր սերնդի տաղանդի ներուժին՝ Ֆասթ Բանկը միացավ նախաձեռնությանը և իր նվիրատվությունը կատարեց հանուն հայկական մշակույթի զարգացման:

Ֆասթ Բանկի, Ընկերության հիմնադիրներ Վահե և Վիգեն Բադալյանների կողմից կրթական, սոցիալական և մշակութային նախագծերին աջակցությունը պարբերական բնույթ է կրում և հանդիսանում է Բադալյանների ընտանիքին պատկանող ընկերությունների խմբի կորպորատիվ պատասխանատվության կարևոր մաս:



Fast Bank-ը, որպես նոր բանկ շարունակում է տրանսֆորմացիոն գործընթացը՝ ձգտելով հասնել այն տեսլականի իրագործմանը, որ դրել է իր առաջ․ այն է՝ նպաստել հասարակության ֆինանսական գրագիտության զարգացմանը, ձեռք բերել վստահելի, բարեխիղճ և թափանցիկ գործընկերոջ, ֆինանսական խորհրդատուի համբավ, արդարացնել Կազմակերպության, հաճախորդների, գործընկերների, ներդրողների, աշխատակիցների և պետության սպասելիքները»,- ասված է Բանկի մամուլի հաղորդագրության մեջ։

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը ստեղծվել է 2019թ. հոկտեմբերին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր-ղեկավար, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կողմից։ Սմբատյանն այս գաղափարի շուրջ է միավորել հանրահայտ երաժիշտների, ովքեր վերահսկում են պատանիների պրոֆեսիոնալ աճը և հանդես են գալիս որպես հիմնադրամի դեսպաններ։
Դիտում՝ 3900

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW