Փաշինյան. Հայաստանը կարող է դառնալ էլեկտրաէներգիայի տարածաշրջանային հանգույց

09.06.2023 | 16:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#Փաշինյան #Հայաստան #էլեկտրաէներգիա
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սոչիում ասել է, որ ՀՀ-ում տնտեսական աճի եւ ակտիվության ցուցանիշները բարենպաստ հիմք են ստեղծում թե՛ ընթացիկ տարվա, թե՛ մոտ ապագայի համար խիստ լավատեսական սպասումների ձեւավորման համար։

«2022 թվականին Հայաստանի տնտեսությունը գրանցել է տպավորիչ տնտեսական աճ։ ՀՆԱ-ի աճը 2021 թվականի համեմատ կազմել է 12,6%։ Սա ամենաբարձր ցուցանիշն է 2008 թվականից ի վեր։ Դրան նպաստել է նաեւ արդյունաբերության, առեւտրի, այդ թվում՝ առեւտրային ծառայությունների եւ շինարարության ոլորտների աճը։ Արտահանման աճը նախորդ տարում կազմել է 77,7%, իսկ դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է գրեթե 3 անգամ»,- ասել է նա Եվրասիական Կոնգրեսի լիագումար նիստի ժամանակ:

Նրա խոսքով՝ ազգային տնտեսությունների ներուժի հզորացումը պայմանավորված է նաեւ էներգետիկ անվտանգության ապահովման նկատմամբ գրագետ մոտեցմամբ.

«Ելնելով ներկա աշխարհաքաղաքական իրողություններից՝ անհրաժեշտ է էներգետիկ օրակարգի նոր մոտեցում։

Ներկայում Հայաստանում ակտիվ աշխատանք է տարվում էլեկտրաէներգիայի շուկայի աստիճանական ազատականացման ուղղությամբ, ինչը նոր հնարավորություններ եւ բարենպաստ պայմաններ է ստեղծում էլեկտրաէներգիայի միջպետական առեւտրի համար։

Մենք զարգացնում ենք արտադրական հզորությունները, իրականացնում ենթակայանների եւ էլեկտրահաղորդման գծերի լայնածավալ վերակառուցում, Հայաստան-Իրան եւ Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծերի կառուցում, որոնք նպաստում են «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ հաղորդակցության ձեւավորմանը եւ նոր հնարավորություններ ստեղծում էլեկտրաէներգիայի արտահանման, ներմուծման, տարանցման կամ սեզոնային փոխանակման ավելացման համար։ Հայաստանը կարող է դառնալ էլեկտրաէներգիայի յուրօրինակ տարածաշրջանային հանգույց»:
Դիտում՝ 3321
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW