ԵԱԶԲ-ն չի բացառում ՀՀ-ում տոկոսադրույքների իջեցումը II եռամսյակի վերջում

05.06.2023 | 09:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #ԵԱԶԲ
Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) մասնագետները չեն բացառում Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումը II եռամսյակի վերջում։
 
Այս մասին ասվում է ԵԱԶԲ 2023-2025 թվականների Մակրոտնտեսական կանխատեսման մեջ։

«Միեւնույն ժամանակ, մեր գնահատականներով, դրամավարկային քաղաքականությունը զսպող ազդեցություն կունենա պահանջարկի վրա տարվա ընթացքում։ 2024 թվականին տոկոսադրույքը կձեւավորվի 6,2%-ի մոտ, ինչը կհամապատասխանի գնաճի կայուն պահպանմանը Կենտրոնական բանկի նպատակային միջակայքում։

Աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված արժեզրկման սպասումները, դրամական շուկայում փոխարժեքների հնարավոր նվազումը, ինչպես նաեւ մինչեւ 2023 թվականի վերջ դոլարի նկատմամբ ռուբլու որոշակի թուլացման կանխատեսումը կնպաստեն դրամի աստիճանական արժեզրկմանը։ Արդյունքում 2023 թվականին դրամի վերարժեւորումը կպահպանվի, բայց աստիճանաբար կնվազի»,- գրում են փաստաթղթի հեղինակները։

ԵԱԶԲ մասնագետները նշում են, որ 2022 թվականին եւ 2023 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսական աճի շարժիչ ուժը կարող է ռիսկ դառնալ տնտեսության համար։

«Կապիտալի եւ աշխատանքային ռեսուրսների արտահոսքի հավանականությունը էական սպառնալիք է դառնում տնտեսության եւ ազգային արժույթի կայունության համար։ Անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը բանկային համակարգով 2022 թվականին կազմել էր ՀՆԱ-ի 13,2%-ը, ինչը երկու անգամ գերազանցում է վերջին հինգ տարիների միջին ցուցանիշը (ՀՆԱ-ի 5,2%-ը)»,- ասվում է կանխատեսման մեջ։
Դիտում՝ 6907
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW