ԵԱԶԲ. Ամուլսարի ծրագիրը դրական ազդեցություն կունենա Հայաստանի ՀՆԱ-ի դինամիկայի վրա

02.06.2023 | 16:41 Գլխավոր էջ / Նորություններ /
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) հրապարակել է 2023-2025 թվականների մակրոտնտեսական կանխատեսումը, որի բազային սցենարով Հայաստանում ՀՆԱ-ի աճը 2023 թվականին կկազմի 7,5%, իսկ 2024 թվականին՝ 5,1%:

«Ակնկալվում է, որ Ռուսաստանի Դաշնությունում առկա իրավիճակի եւ տնտեսական հեռանկարների բարելավումը դրական ազդեցություն կունենա երկիր մտնող փոխանցումների ծավալի եւ արտաքին պահանջարկի վրա։ Ռուսաստանի Դաշնությունից փոխանցումների ծավալն այս տարի կարող է աճել 30%-ով։

Ամուլսարի հանքավայրում աշխատանքը վերսկսելու որոշումը դրական ազդեցություն կունենա ՀՆԱ-ի դինամիկայի վրա: Շինարարական աշխատանքներն ու ներդրումների ներհոսքը՝ կապված հանքավայրի հետագա շահագործման հետ, կավելացնեն տնտեսական աճի ներուժը։

Միաժամանակ ակնկալվում է ռեզիդենտների ներքին պահանջարկի աճ՝ գնաճի տեմպերի դանդաղման եւ վարկավորման աճի ֆոնին։ Ակնկալվում է, որ 2024 թվականին սպառողական պահանջարկը աստիճանաբար կկայունանա, իսկ 2024-2025 թվականներին՝ տնտեսությունը կաճի հավասարակշռված տեմպերով՝ համապատասխանաբար 5,1% եւ 5,4%։

Արտաքին պահանջարկի կողմից դեռեւս կան միաժամանակ եւ՛ դրական, եւ՛ բացասական գործոններ, որոնք կազդեն Հայաստանի տնտեսության վրա։ 2023 թվականին աշխարհում գործարար ակտիվության դանդաղումը ընդհանուր առմամբ բացասական ազդեցություն կունենա։ Դա կարտահայտվի արտահանվող ապրանքների նկատմամբ թույլ արտաքին պահանջարկով։ Հնարավոր է դրամական փոխանցումների ծավալների կրճատում, այդ թվում՝ ԱՄՆ-ից։ Միաժամանակ կորուստները կփոխհատուցվեն դեպի Ռուսաստան արտահանման վերակողմնորոշմամբ։ Սպասվում է նաեւ Ռուսաստանից տրանսֆերտների ներհոսքի աճ»,- ասվում է կանխատեսման մեջ։
Դիտում՝ 11694
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW