ԱՊՀ երկրներն ավարտել են ծառայությունների առեւտրի մասին համաձայնագրի համաձայնեցումը

30.05.2023 | 13:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՊՀ երկրներ #ծառայությունների առեւտրի մասին համաձայնագիր
ԱՊՀ երկրներն ավարտել են ներպետական ընթացակարգերը՝ հունիսի 8-ին Սոչիում նախատեսված ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ծառայությունների ազատ առեւտրի մասին համաձայնագրի ընդունման համար։

«Հույս ունենք, որ համաձայնագիրը կստորագրվի Սոչիում կայանալիք հանդիպմանը»,- ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը։

Նա ընդգծել է, որ համաձայնագրի ստորագրումը նիստի «օրակարգի ամենակարեւոր կետն է»։

Լեբեդեւը նաեւ հույս է հայտնել, որ Սոչիում կհաստատվի ԱՊՀ-ում արդյունաբերական համագործակցության հայեցակարգը։
Դիտում՝ 8961

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW