Արցախբանկում ամփոփել են «ՈՍԿԵՏԱՐԱՓ՝ Apple Pay-ի հետ» ակցիայի արդյունքները
29.05.2023 | 10:49 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Արցախբանկ







Այս բացառիկ քարտային ակցիայի շրջանակում բանկի Mastercard քարտերով Apple Pay-ի միջոցով ամենաշատ անկանխիկ գործարքներ կատարած եւ ամենաբարձր միավորներ կուտակած 10 հաճախորդ հաղթող է ճանաչվել եւ շահել 5 գրամանոց 999.9 հարգի ոսկու ստանդարտացված ձուլակտորներ:
Բանկից հայտնել են, որ մայիսի 25-ին կազմակերպված մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության բացմանը բանկի ղեկավարությունը ողջույնի խոսքում բարձր գնահատականի է արժանացրել ակցիայի մասնակիցների եւ բոլոր հավատարիմ հաճախորդների՝ բանկի թիմի կողքին լինելու եւ ընկերությանը վստահություն ցուցաբերելու հանգամանքը:
«Առանձին ուշադրություն է հրավիրվել հաճախորդների ակտիվ ներգրավվածությանը բանկի նորարարություններին, հատկապես քարտային պրոդուկտների զարգացման, անկանխիկ գործառնությունների խթանման միջոցառումներին, որոնք նպաստում են բանկ-հաճախորդ փոխշահավետ համագործակցությանը:
Բանկը վստահեցնում է հաճախորդներին, որ առաջիկայում հաճելի անակնկալները՝ թե ակցիաների, թե նորարար թվային լուծումներով հատուկ նախագծերի տեսքով լինելու են շարունակական եւ ավելի շահեկան՝ համաձայն բանկի որդեգրած զարգացման քաղաքականության»,- ասված է բանկի հաղորդագրությունում:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: