Երեւանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան ժողովը 2000 մասնակից կունենա
25.05.2023 | 15:30 Գլխավոր էջ / Նորություններ /


Ինչպես հայտնել են ՎԶԵԲ-ից, 2024 թվականի մայիսի 14-ից 16-ը Երեւանում կայանալիք 33-րդ տարեկան ժողովի գլխավոր բաղադրիչը բանկի Կառավարիչների խորհրդի նիստն է: Համաժողովի մաս է կազմում նաեւ Բիզնես ֆորումը:
«Համաժողովը կնպաստի Հայաստանի ներդրումային ներուժի խթանմանը»,- ասված է ՎԶԵԲ հաղորդագրության մեջ:
ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրողներից է: Երկրում բանկը ներդրել է շուրջ €2 միլիարդ 206 ծրագրում՝ աջակցելով մասնավոր հատվածի զարգացմանը եւ էներգետիկայի, ենթակառուցվածքների, հեռահաղորդակցության ու ֆինանսական ոլորտներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: