Երեւանը կհյուրընկալի ՎԶԵԲ կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպումը

18.05.2023 | 09:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎԶԵԲ #կառավարիչների խորհուրդ
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպումը կկայանա Երեւանում 2024 թվականին։

Այս մասին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը եւ ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչին մայիսի 17-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։

Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ գերատեսչության պատվիրակությունը Սամարղանդում մասնակցում է ՎԶԵԲ կառավարիչների խորհրդի 32-րդ տարեկան հանդիպմանը եւ գործարար համաժողովին։

««Դիմակայունությանն ուղղված ներդրումներ» գործարար համաժողովի ընթացքում հայկական կողմը կազմակերպել է առանձին ներդրումային նիստ՝ ուղղված Հայաստանի ներդրումային միջավայրի խթանմանը եւ հնարավոր ներդրողների ուշադրությունը Հայաստանում ներդրումային գործունեություն ծավալելու առավելությունների եւ հնարավորությունների վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։
Դիտում՝ 3462

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW