Ղարիբաշվիլի. Եթե ՌԴ դեմ պատժամիջոցներ սահմանենք, մեր տնտեսությունը կփլուզվի

24.05.2023 | 16:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վրաստան #Ղարիբաշվիլի #ՌԴ դեմ պատժամիջոցներ
Վրաստանի տնտեսությունը կփլուզվի, եթե Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառվեն, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին՝ Կատարում ընթացող տնտեսական ֆորումի ժամանակ։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կվնասեն Վրաստանի ազգային շահերին։

«2008-ին մեզ մոտ պատերազմ էր։ Հիշու՞մ եք որեւէ մեկին, ով մեր պատերազմի ժամանակ պատժամիջոցներ կիրառեց։ Ոչ ո՛ք։ Աշխարհում ոչ ոք ճիշտ կամ համարժեք արձագանք չտվեց այն պատերազմի դեպքում։ Որտե՞ղ է տրամաբանությունը: Մեր պատերազմը պատերազմ չէր, բայց ուկրաինական պատերազմը պատերա՞զմ է»,- ասել է Վրաստանի վարչապետը։

Միաժամանակ նա ընդգծել է, որ «մենք աջակցում ենք Ուկրաինայի ժողովրդին եւ ցանկանում ենք, որ այս պատերազմը որքան հնարավոր է շուտ ավարտվի»։
Դիտում՝ 7399

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW