Ֆասթ Բանկը միացել է Լիզինգատուների ասոցիացիային

23.05.2023 | 17:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Բանկ #Լիզինգատուների ասոցիացիա
Կարեւորելով Հայաստանում լիզինգ ֆինանսական գործիքի արագ տեմպերով զարգացումը՝ «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ն ստորագրել է «ՀՀ Լիզինգատուների ասոցիացիա» ՀԿ-ին անդամակցելու մասին պայմանագիր։

«Ֆասթ Բանկը կարեւորում է լիզինգային համակարգի մեծ դերը երկրի տնտեսության զարգացման մեջ եւ պատրաստ է բացահայտել ոլորտում առկա խնդիրները, առաջարկել միասնական լուծման եղանակներ։ Համագործակցությունը նաեւ ստեղծելու է դաշտի օրենսդրական բարելավման աշխատանքներին անմիջականորեն մասնակցելու հնարավորություն»,- նշել է Ֆասթ Բանկի Բիզնեսի կառավարման տնօրեն - Տնօրինության անդամ Սերգեյ Գասպարյանը․ «Ուրախ ենք համագործակցել «ՀՀ Լիզինգատուների ասոցիացիայի» հետ՝ ոլորտի ստանդարտները եւ գործընթացները զարգացնելու նպատակով: Որպես վստահելի, պատասխանատու, հաճախորդամետ եւ թվային լուծումներով Բանկ՝ մենք կարեւորում ենք թափանցիկությունը, արդար համագործակցությունը եւ ոլորտի թվայնացումը։ Անհամբեր ենք համագործակցել «ՀՀ Լիզինգատուների ասոցիացիայի» հետ՝ որդեգրված արժեքները ոլորտում տարածելու համար»:

«ՀՀ Լիզինգատուների ասոցիացիայի» նախագահ Արսեն Բազիկյանը եւս վստահություն է հայտնել, որ, անդամակցելով կառույցին, նորաստեղծ բանկը կհարստացնի իր գործիքակազմը, թվային նոր լուծումներ կառաջարկի տեղական շուկայում։
    
«Այս համագործակցությունը հաստատում է, որ այս փուլում Ֆասթ Բանկի համար կարեւոր է իրազեկ լինել բանկային պրոդուկտների զարգացման միտումներին եւ մշակել դրանց համապատասխան առաջարկներ։

Որպես նոր բանկ՝ Ֆասթի համար հատկանշական է լինել տեղեկացված այս գործիքի միջազգային զարգացման տենդենցներից եւ մարտահրավերներից, նպաստել լիզինգի վերաբերյալ ճանաչողության, իրազեկվածության բարձրացմանը։ Այս նպատակով բանկի աշխատակիցները հատուկ վերապատրաստում են անցել, որպեսզի լավագույնս տեղեկացված լինեն լիզինգ ֆինանսական գործիքին եւ դրա կիրառման բոլոր հնարավորություններին»,- նշված է բանկի հայտարարության մեջ։
Դիտում՝ 3791
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW