Օվերչուկ. Տեսնում ենք, որ Ադրբեջանի գործարարները շահագրգռված են անդամակցել ԵԱՏՄ-ին
20.05.2023 | 10:10 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ business-online.ru

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նրա խոսքով, Ռուսաստանը տեսնում է, որ Ադրբեջանի փորձագիտական, գիտական և գործարար շրջանակները շահագրգռված են ԵԱՏՄ-ին Բաքուն անդամակցությամբ։
«Փորձագիտական շրջանակների կողմից հետաքրքրություն կա։ Հետաքրքրություն կա նաեւ գիտական, գործարար շրջանակների կողմից։ Մենք տեսնում ենք, որ վերջին շրջանում Ադրբեջանում տեղի են ունենում կլոր սեղաններ, համաժողովներ։ Մարդիկ փորձում են հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում Եվրասիական տնտեսական միությունը։ Մենք ողջունում ենք դա»,- ասել է Օվերչուկը՝ նշելով, որ ԵԱՏՄ-ին հնարավոր անդամակցության որոշումը մնում է Ադրբեջանի հայեցողության վրա։
Օվերչուկն ավելի վաղ հայտարարել էր, որ ռուսական կողմը զգալի ներուժ է տեսնում Ադրբեջանի և ԵԱՏՄ-ի միջև համագործակցության զարգացման համար։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: