ԱրարատԲանկը հանդես է եկել ԶԼՄ-ներին ուղղված հորդորով

13.05.2023 | 08:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրարատԲանկ
ԱրարատԲանկի լրատվական ծառայությունն այսօր հանդես է եկել հաղորդագրությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,

ԱրարատԲանկը գործընկերաբար հորդորում է Բանկի հետ առնչվող որևէ խնդրի կամ թեմայի շուրջ նյութ հրապարակելիս, անպայման կապ հաստատել ԱրարատԲանկի լրատվական ծառայության հետ, ինչը թույլ կտա հրապարակել փաստերի վրա հիմնված տեղեկատվություն։

ԱրարատԲանկի լրատվական ծառայությունը բաց է համագործակցության համար և պատրաստ է պատասխանել ձեզ հուզող հարցերին։

Հաշվի առնելով, որ վերջին ժամանակաշրջանում կտրուկ աճել են համակարգչային  տեխնիկայի օգտագործմամբ կատարվող հափշտակությունների դեպքերը՝ մեր հարգարժան հաճախորդներին խնդրում ենք խստորեն հետևել ֆինանսական անվտանգության կանոններին` զեղծարարություններից խուսափելու համար.

https://shorturl.at/dhrvQ

https://shorturl.at/imrIR

https://shorturl.at/ctAB7

https://shorturl.at/oHJQZ

Հետադարձ կապ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ
Աննա Ալլահվերդյան
Էլ․հասցե՝ pr@araratbank.am
Դիտում՝ 5131

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW