Հայտնի են «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» մրցույթի հաղթողները

12.05.2023 | 12:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԲՄ #«Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում»
Հայաստանի բանկերի միությունն (ՀԲՄ) 4-րդ անգամ անցկացրել է «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» մրցույթը՝ խրախուսելու ոլորտի մասնագետներին, փորձագետներին, գիտական աշխատողներին եւ ոլորտը լուսաբանող լրագրողներին իրենց աշխատանքներում անդրադառնալ ֆինանսաբանկային ոլորտի արդիական թեմաներին։

ՀԲՄ խորհրդի նախագահ Մհեր Անանյանը նշել է, որ իրենց համար կարեւոր է հասարակության առողջ եւ ֆինանսապես գրագետ անդամներ ձեւավորելը.

«Այս հարցում ձեզնից յուրաքանչյուրը կարող է ունենալ իր ներդրումը: Վստահ եմ, որ հետագայում եւս կպահպանվի վերջին տարիների միտումը, երբ տարեցտարի ավելանում է մրցույթի թե մասնակիցների, թե մրցութային հայտերի թիվը»։

Մրցույթի «Լավագույն գիտական հոդված» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՀՊՏՀ կառավարչական հաշվառման եւ աուդիտի ամբիոնի ասպիրանտ Արման Համբարձումյանի եւ ԵՊՀ մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի ակտուարական եւ ֆինանսական մաթեմատիկայի բաժնի ուսանող Մեսրոպ Մեսրոպյանի համահեղինակած «Վերահսկողական սթրես թեստավորումը որպես ՀՀ առեւտրային բանկերի ֆինանսական ռիսկերը կառավարելու նոր գործիք» գիտական հոդվածը։

«Լավագույն վերլուծություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՀՊՏՀ ֆինանսներ ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Էդգար Աղաբեկյանի «Կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերության անկման հիմնական պատճառները կամ ո՞վ է մեղավոր» վերլուծությունը։

«Լավագույն լրագրողական անդրադարձ» անվանակարգում հաղթող է ճանաչվել բանկային գաղտնիքի վերաբերյալ տնտեսական լրագրող, «Արմինֆո» լրատվական գործակալության եւ Տնտեսական լրագրողների ակումբի լրագրող-թղթակից Նաիրա Բադալյանի հրապարակումը։

Մրցութային անվանակարգերի հաղթողներին ՀԲՄ-ի կողմից տրվել են հավաստագրեր եւ դրամական մրցանակներ. առեւտրային բանկերը եւս սահմանել էին հատուկ եւ խրախուսական մրցանակներ։
Դիտում՝ 3789
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai