Վրաստանի Ազգային բանկի ղեկավարի պաշտոնակատար Արչիլ Մեստրիշվիլին ասել է, որ երկրի առեւտրային բանկերը խստորեն վերահսկում են միջազգային պատժամիջոցների պահպանումը՝ օտարերկրացիների կողմից հաշիվ բացելու պահից։Վրաստանի Ազգային բանկի հաշվետվության համաձայն՝ 2022 թվականի դեկտեմբերի դրությամբ օտարերկրյա քաղաքացիները վրացական առեւտրային բանկերում 6,55 մլրդ լարի չափով ավանդներ են պահել։ Այդ գումարի 37%-ը բաժին է ընկնում Ռուսաստանի քաղաքացիների ավանդներին։«Առեւտրային բանկերը մեծ ուշադրություն են դարձնում պատժամիջոցների պահպանմանը ինչպես հաշիվ բացելու պահին, այնպես էլ՛ հետագայում։ Շատ խիստ մոնիտորինգ է իրականացվում»,- ասել է Մեստվրիշվիլին։ Tweet Դիտում՝ 8095