43 երիտասարդ ավարտեց ԳՏՏԿ-ի եւ HSBC Հայաստանի համատեղ նախաձեռնած վերապատրաստման ծրագիրը

10.05.2023 | 14:12 Գլխավոր էջ / Նորություններ /
Տավուշի մարզի 43 երիտասարդ ավարտել է «Աշխատունակության զարգացում հմտությունների զարգացման միջոցով» ծրագիրը:

Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի (ԳՏՏԿ) եւ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի համատեղ ջանքերով իրականացված վեցամսյա ծրագիրը նախատեսված էր աջակցելու տեղի երիտասարդությանը բարելավել «փափուկ հմտությունները», զարգացնել գիտելիքները ծրագրավորման, գրաֆիկական դիզայնի եւ մարքեթինգի ոլորտում:

«Հավատարիմ լինելով Բանկի ռազմավարությանը` մենք պարտավորված ենք զգում մեր գործունեությամբ նպաստել երկրի կայուն զարգացմանը: Տվյալ ծրագիրն ուղղված է Տավուշի մարզում զբաղվածության խթանմանը տեխնոլոգիական հմտությունների միջոցով, իսկ զբաղվածության ապահովումը մարզերում կայուն զարգացում ապահովելու կարեւոր նախապայման է»,- նշել է HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը:

ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում տեղի ունեցած ծրագրի փակման արարողությունը նշանավորվել է ծառատունկով:
Դիտում՝ 18407

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW