Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության հետ համատեղ կազմակերպած Աշխատանքի տոնավաճառին այսօր մասնակցել են պետական և մասնավոր հատվածի 80 առաջատար գործատուներ։ «Բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդումը ցանկացած ձևաչափով կարևոր է․ նախ՝ մեր կրթական ծրագրերի գործնական կողմը զարգացնելու, ապա նաև՝ աշխատաշուկայում ուսանողների և շրջանավարտների զբաղվածությունն ապահովելու տեսանկյունից։ Մենք տարբեր ձևաչափերով իրականացնում ենք այս կապի ամրապնդումը։ Մասնավորապես, գործատու գործընկերների հետ ավելի քան 200 համագործակցության հուշագիր ենք ստորագրել, ինչը թույլ է տալիս ուսանողների փորձառությունը կազմակերպել այդ ընկերություններում, միաժամանակ՝ օգնել մեր գործընկերներին կադրերի ընտրության հարցում և դրանով նպաստել ուսանողների ինտեգրմանը աշխատաշուկային»,- նշել է ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը։ Տոնավաճառից հետո կայացել է «ՀՊՏՀ‒աշխատաշուկա համագործակցության զարգացման հեռանկարները» աշխատաժողովը, որին մասնակցել են առաջատար կազմակերպությունների մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետները: Tweet Դիտում՝ 4297