ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ֆինանսական եւ ՏՏ ընկերությունների միջեւ «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» մրցաշարին
04.05.2023 | 16:21 Գլխավոր էջ / Նորություններ /


Ստացված դրամական բոլոր մրցանակները ծրագրի մասնակիցները եւ կազմակերպիչները նվիրաբերել են բարեգործական հիմնադրամին՝ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար:
Ինչպես հայտնել են բանկից, «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» մրցաշարին մասնակցել է ընդհանուր 9 թիմ, այդ թվում, ՎՏԲ-Հայաստան Բանկը: Խաղն անցկացվել է երկու փուլով, որոնցից յուրաքանչյուրում առաջարկվել է պատասխանել 15 հարցի։ Բարեգործական առաջնության արդյունքներով որոշվել են հաղթողներ «Լավագույն թիմ», «Լավագույն խաղացող», «Լավագույն պատասխան» եւ «Լավագույն հարց» անվանակարգերում։
«Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում մենք հատկապես կարեւորում ենք բարեգործական գործունեությունը՝ մասնակցելով տարաբնույթ ծրագրերի։ Մեզ համար ամենակարեւորն այն է, որ այս նախագիծը հնարավորություն է ընձեռում օգնել երեխաներին, որոնք աջակցության կարիք ունեն », - նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Անձնակազմի կառավարման վարչության պետ Արտյոմ Ղուկասյանը։
Այս տարի ՎՏԲ-Հայաստան Բանկն մասնակցում է նաեւ երկրում իրականացվող բնապահպանական ծրագրերին, մասնավորապես, միացել է ՀՀ դրամի 30-ամյակի առթիվ Լոռու մարզի Ջրաշեն եւ Ուրասար համայնքներում 50 հա նոր անտառի հիմնման նախագծին։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: