Կայացել է «Ֆասթ Շիֆթ» ընկերության տարեկան ամփոփիչ ժողովը

04.05.2023 | 12:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Ֆասթ Շիֆթ» #տարեկան ամփոփիչ ժողով
Կայացել է «Ֆասթ Շիֆթ» ընկերության տարեկան ամփոփիչ ժողովը, որի ընթացքում Ընկերության խորհրդի նախագահ Ռոման Բադալյանը ներկայացրել է «Ֆասթ Շիֆթի» 2022 թվականի ձեռքբերումներն ու տեսլականը:

Նա նաև հայտնել է, որ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից լիցենզիա ստանալուն զուգահեռ «Ֆասթ Շիֆթը» լիզենցիա է ստացել Ուկրաինայում, նաև դիմում ներկայացրել Մեծ Բրիտանիայի Կենտրոնական բանկ՝  լիցենզիայի ստանալու  համար:

«Մեր ընկերության համար կորպորատիվ կառավարումից բացի առանցքային է նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը։ Ընկերությունն  արդեն իսկ աջակցել է մի շարք մշակութային, ֆինտեխ և սպորտային միջոցառումների իրականցմանը»,- շեշտել է Ռոման Բադալյանը:

Ժողովի ընթացքում ներկայացվել են նաև «Ֆասթ Շիֆթի» առաջիկա նախագծերը, որոնք հավակնում են լինել Ընկերության անմրցունակ հնարավորությունները վճարահաշվարկային շուկայում:



«2018 թվականին հիմնադրվախ «Ֆասթ Շիֆթը» և շուկա մտավ հստակ գաղափարախոսությամբ՝ լինել առաջատարը վճարահաշվարկային շուկայում՝ կարևորելով առաջարկվող ծառայությունների հարմարավետությունը, ներկայացնել ժամանակակից վճարային այնպիսի գործիքներ, որոնք կառանձնանան իրենց պարզությամբ, հարմարավետությամբ, ապահովությամբ ու հասանելիությամբ:

Հավատարիմ մնալով իր որդեգրած ռազմավարությանը` այս տարիների ընթացքում  «Ֆասթ Շիֆթը» շարունակել է ամենօրյա ռեժիմով ընդլայնել առաջարկվող ծառայությունների թիվը, ավելացվել են վճարային տերմինալները ինչպես Երևանում, այնպես էլ՝ ՀՀ մարզերում:



«Ֆասթ Շիֆթը» ներկայացրել է նաև էլեկտրոնային դրամապանակ, որը հասանելի է ինչպես App Store-ում, այնպես էլ՝ Google Play-ում:

«Ֆասթ Շիֆթի» հասանելիության շնորհիվ ընկերության ավելի քան 1000 վճարային տերմինալները կարծես կապուղի լինեն հաճախորդների և ամենատարբեր՝ կրթական, պետական և մասնավոր հաստատությունների, խոշոր մատակարարների, կապ և ինտերնետ մատուցող կազմակերպությունների, բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, բժշկական հաստատությունների և այլ ծառայություններ մատուցող ընկերությունների միջև:



2022թ․ ընթացքում «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ տերմինալների միջոցով կատարված գործարքների երկրաչափական պրոգրեսիայով ամենամսյա աճող շրջանառությունը փաստում է հաճախորդների բարձր վստահությունը, որին արժանացել է Ընկերությունը այս կարճ ժամանակահատվածում»,- ասված է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 4415
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW