Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիան դարձել է Hotrec ասոցիացիայի եւ «Hotelstars» միության անդամ
03.05.2023 | 15:51 Գլխավոր էջ / Նորություններ /


Հյուրանոցների Ասոցիացիայից հայտնել են, որ Հայաստանը երրորդ եվրոպական երկիրն է Կովկասում, որը միացել է Hotrec-ին եւ ՀՍՄ-ին՝ Ադրբեջանից եւ Վրաստանից հետո։ Դիտորդի կարգավիճակով Հայաստանը կկարողանա մասնակցել կազմակերպությունների հանդիպումներին, խորը պատկերացում կազմել Եվրոպայում հյուրանոցների ներդաշնակեցված դասակարգման վերաբերյալ եւ այսուհետ ակտիվորեն մասնակցել տեխնիկական քննարկումներին:
«Hotrec ընտանիքի համար պատիվ է ողջունել նոր անդամների։ Մենք անհամբեր սպասում ենք Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիայի հետ մեր աշխատանքին Եվրոպական հյուրընկալության հետագա ամրապնդման համար»,- նշել է Hotrec ասոցիացիայի Գլխավոր քարտուղար Մարի Օդրենը։
Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիայի նախագահ Միքայել Մայրապետյանն ընդհանուր ժողովի ժամանակ նշել է, որ «մեր տեսլականն է հասնել եվրոպական չափանիշներին մեր ոլորտի դինամիկ զարգացումն ապահովելու համար»։
«Դրանցից մեկը հյուրանոցների դասակարգման համար Hotelstars Union-ի Եվրոպական ներդաշնակեցված չափանիշներն են: Միանալով Hotrec-ին ու ՀՍՄ-ին եւ նաեւ կարողանալով ակտիվորեն մասնակցել հանդիպումներին եւ աշխատանքային խմբերին որպես դիտորդ՝ մենք կարող ենք ամեն ինչ պատրաստել հաջորդ տարի Հայաստանում համակարգի ներդրման համար»,- ասել է Միքայել Մայրապետյանը։
Նա նշել է, որ մշակվում է նոր օրինագիծ հյուրանոցների դասակարգման նոր համակարգի վերաբերյալ, որտեղ ասոցիացիան կզբաղվի ոլորտի չափանիշների սահմանմամբ, հյուրանոցների դասակարգմամբ եւ հավաստագրմամբ:
«Hotrec-ին եւ «Հոթելսթարս» միությանն անդամակցության շնորհիվ ակնկալում ենք մեր երկրի ճանաչելիության եւ իր նկատմամբ վստահության հսկայական խթան ու մրցակցային առավելություն այն հյուրանոցների համար, որոնք միանում են միջազգային համադրելի եւ վստահելի չափանիշների այս համակարգին», - ասել է Միքայել Մայրապետյանը:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: