Առաջին եռամսյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելացել են 23.3%-ով

26.04.2023 | 14:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#պետական բյուջե #հարկային եկամուտ
Հայաստանի 1000 խոշոր հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ծավալը 2023թ. հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 23.3 %-ով՝ կազմելով 381.1 մլրդ դրամ նախորդ ժամանակահատվածի 309 մլրդ դրամի փոխարեն:

Խոշորագույն հարկատուների ցանկը 2023թ. առաջին եռամսյակի տվյալներով գլխավորել է «Գազպրոմ Արմենիա»-ն: Ընկերության վճարած հարկերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 20.92 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 4.2%-ով (նախորդ տարի նույն ժամանակահատվածում պետական բյուջե է վճարել 20.1 մլրդ դրամ):

Երկրորդ տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է: Վերջինը հունվար-մարտ ամիսներին վճարել է 15.49 մլրդ դրամ հարկ, ինչը ցածր է 2022թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից 56.3%-ով (նախորդ տարի նույն ժամանակահատվածում պետական բյուջե է վճարել 35.45 մլրդ դրամ):

Խոշորագույն հարկատուների ցուցակում երրորդը «Գրանդ Տոբակո»-ն է՝ 11.66 մլրդ դրամ հարկերի ծավալով: Կազմակերպության կողմից վճարած հարկերը ավելացել են 48.2%-ով:

Ցանկում չորրորդը «Փրիթի Ուեյ» ընկերությունն է, որը հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե է վճարել 8.74 մլրդ դրամ հարկ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.5 մլրդ դրամի փոխարեն (աճը կազմել է 1,641.3%):

Խոշոր հարկատուների հնգյակը եզրափակում է «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունը, որը 2023թ. հունվար-մարտի տվյալներով, վճարել է 7.27 մլրդ դրամ հարկ: Ընկերության վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 23.9%-ով։

1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակում ներառվել են նաեւ՝
 
«Ակբա Բանկ»-ը՝ 7.11 մլրդ դրամ (աճ՝ 308.3%),

«Մոբայլ Սենթր Արթ»-ը՝ 5.34 մլրդ դրամ (աճ՝ 313.2%),

«Սի Փի Էս Էներջի Գրուպ»-ը՝ 5.07 մլրդ դրամ (աճ ՝ 151.5%),

«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն՝ 4.53 մլրդ դրամ(աճ՝ 74.8%),

«Ֆլեշ»-ը՝ 3.94 մլրդ դրամ (աճ՝ 2.4%)

Աննա Այվազյան
Դիտում՝ 1365
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW