Ավելի շքեղ, ավելի կատարյալ. Porsche-ն ներկայացնում է նոր Cayenne-ը

18.04.2023 | 11:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
#Porsche #Cayenne
Porsche-ն կատարելագործել է իր շքեղ ամենագնացը. նոր Cayenne-ը ներկայանում է թվայնացված էկրանով եւ կառավարման հայեցակարգով, շասսիի նոր տեխնոլոգիայով ու նորարարական առանձնահատկություններով:

«Սա Porsche-ի պատմության մեջ արտադրանքի ամենալայնածավալ արդիականացումներից է», - ասել է Cayenne-ի գծով փոխնախագահ Մայքլ Շետցլը:

Թվայնացված եւ վարորդակենտրոն՝ Porsche Driver Experience

Արդիականացված դիզայնով եւ ավելի հզոր շարժիչով Cayenne-ն իր սեգմենտի ամենասպորտային մեքենան դառնալու հայտ է ներկայացնում։

Նոր Porsche Cayenne-ը հնարավոր է գերազանց վարել բոլոր իրավիճակներում: Զգալիորեն բարելավել է հարմարավետությունը դանդաղ ընթացքի դեպքում, ինչպես նաեւ մեքենայի կառավարումը ոլորաններում:



Porsche-ն նոր Cayenne-ի մեջ ինտեգրել է ամբողջությամբ վերափոխված էկրան եւ կառավարման հայեցակարգ: Վարորդի վրա կենտրոնացած՝ կառավարման ամենակարեւոր տարրերը խմբավորված են ղեկի շուրջը, ինչը մեքենան վարելիս ստեղծում է նոր, ավելի հարուստ զգացողություններ:

Նոր Porsche Driver Experience-ը, որն առաջին անգամ ներկայացվել է Porsche Taycan-ում, առանձնանում է թվային եւ անալոգային տարրերի միջեւ ճիշտ հավասարակշռությամբ։  

Նրբաճաշակ դիզայն, լուսավորության նորարարական տեխնոլոգիա

Նոր Cayenne-ն այժմ առանձնահատուկ արտահայտիչ տեսք ունի։ Porsche-ն վերափոխել է առջեւի հատվածը՝ կոր թեւերը, նոր «կապոտը» եւ տեխնիկապես առաջադեմ ու գրավիչ լուսարձակներն ընդգծում են մեքենայի լայնությունը:

Երեք նոր գույնով եւ 20, 21 եւ 22 դյույմանոց անիվների լայն տեսականիով՝ վարորդները հնարավորություն ունեն անհատական կերպով ստեղծելու իրենց նոր Cayenne-ը:



HD Matrix LED լուսարձակները նոր լրացուցիչ առանձնահատկություն են: Լույսի հարմարեցված ռեժիմները մեծացնում են անվտանգությունն ու հարմարավետությունը տարբեր իրավիճակներում վարելու համար:

Ավելի մեծ հզորությամբ եւ մինչեւ 90 կմ էլեկտրական քարշով հիբրիդային մոդել

Եվրոպայում նոր Cayenne-ը ներկայանալու է երեք տարբեր շարժիչով:

Porsche-ի կողմից մշակված չորս լիտրանոց V8 բի-տուրբո կատարելագործված շարժիչը նոր Cayenne S-ում փոխարինում է նախորդ V6 շարժիչին:

Այն հասցնում է SUV եւ SUV Coupé-ի արագությունը մինչեւ 100 կմ/ժ՝ 4,7 վայրկյանում: Առավելագույն արագությունը 273 կմ/ժ է։



Cayenne-ը մուտք է գործում շուկա օպտիմիզացված երեք լիտրանոց V6 տուրբո շարժիչով, որը Cayenne E-Hybrid-ի ուժային համակարգի համար նույնպես հիմք է հանդիսանում։

Ճանապարհներին առավել արդյունավետ վարելու համար նախատեսված Turbo G-ը շարունակում է լինել Cayenne-ի շարքի լավագույն մոդելը ԵՄ-ից դուրս Porsche-ի շուկաների մեծ մասում: Այն հասանելի է բացառապես որպես կուպե եւ օգտվում է մոդելների շարքի բոլոր օպտիմալացումներից եւ նորարարություններից:

Կարդացեք նաեւ՝ Porsche Driver Experience-ի նորամուտը Cayenne-ում
Դիտում՝ 4368
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW