Porsche-ն ներկայացնում է հեղափոխական էկրանով եւ կառավարման կոնցեպտով նոր Cayenne-ն, որի համաշխարհային պրեմիերան կկայանա ապրիլի 18-ին Չինաստանի Auto Shanghai ցուցահանդեսում։ Porsche Driver Experience-ն առանձնանում է ամբողջովին թվային էկրանով, ունիվերսալ անհատականացմամբ եւ ինտուիտիվ կառավարմամբ: Վարորդի վրա կենտրոնացած՝ կառավարման ամենակարեւոր տարրերը խմբավորված են ղեկի շուրջը, ինչը մեքենան վարելիս ստեղծում է նոր, ավելի հարուստ զգացողություններ: Լուսանկարը՝ Porsche Նոր Porsche-ի լյուքս խցիկը Taycan էլեկտրական սպորտային մեքենայի առանձնահատկություններն առաջին անգամ կիրառում է այրման շարժիչով Porsche-ի վրա: Այն ներառում է ցուցիչների թվային վահանակ՝ կոր դիզայնով, առանձնացված, էկրանի փոփոխվող տարբերակներով, ձեւափոխված կենտրոնական վահանակով (centre console) եւ վերջին սերնդի ղեկով:Փոխանցման տուփի ավտոմատ սելեկտորն այժմ գտնվում է ղեկի աջ կողմում, ինչը կենտրոնական վահանակի վրա օդորակիչի կառավարման լայն հնարավորություն է տալիս։ Օպտիմիզացված կապի գործառույթները, ինչպես նաեւ ուղեւորների համար նախատեսված լրացուցիչ էկրանն ամբողջացնում են ժամանակակից ինտերիերի կոնցեպտը։ Վարորդակենտրոն եւ ինտերակտիվ նոր խցիկ Cayenne-ումPorsche Cayenne-ի ամբողջովին նոր դիզայնով եւ ինտերակտիվ տարրերով խցիկը թե վարորդի, թե ուղեւորների համար ապահովում են բոլորովին նոր տպավորություններ։ Ցուցիչների վահանակն ամբողջությամբ թվային է, առանձին, 12,6 դյույմանոց կոր էկրանով եւ ունի ժամանակակից, նրբագեղ տեսք: Լուսանկարը՝ Porsche Նոր Porsche Driver Experience-ի հիմնական առանձնահատկությունը թվային եւ անալոգային տարրերի միջեւ ճիշտ հավասարակշռությունն է: Մեքենան վարելու համար անհրաժեշտ բոլոր կառավարման տարրերը խմբավորված են անմիջապես ղեկի շուրջ՝ ապահովելու վարորդի հարմարավետությունը եւ անվտանգությունը: Porsche-ն նոր Cayenne-ի ղեկի վրա է տեղադրել նաեւ վարորդի աջակցության համակարգերի ամբողջությամբ վերափոխված տարբերակը։ Նոր բազմաֆունկցիոնալ սպորտային ղեկը հիմնված է 911 մոդելի վրա եւ վերափոխման արդյունքում՝ նախորդ մոդելի համեմատ, ունի առավել բարձրորակ, ժամանակակից եւ սպորտային դիզայն։ Կենտրոնական կառավարման վահանակի վրա տեղադրված օդորակման նոր համակարգն՝ իր ապակե մակերեսով եւ սեւ գույնի դիզայնով, ապահովում է ոչ միայն էսթետիկ զգացողությունները, այլեւ կառավարման հարմարավետությունը։ Բարձր լուսաչափով 12,3 դյույմանոց կենտրոնական էկրանը Porsche Communication Management (PCM) կառավարման կենտրոնն է: Ինչպես նախկինում, վարորդը կարող է գործարկել վարելու եւ հարմարավետության բազմաթիվ գործառույթներ, նաեւ ստանդարտ առցանց նավիգացիոն եւ մուլտիմեդիա գործառույթներ: Լուսանկարը՝ Porsche Porsche Cayenne-ի՝ ուղեւորների համար ինտեգրված 10,9 դյույմանոց էկրանը հնարավորություն է տալիս առջեւի ուղեւորին թեթեւացնել վարորդի ծանրաբեռնվածությունը, օրինակ՝ նավիգացիան կառավարելու միջոցով կամ ընտրելով մեդիա ծառայություն: Հատուկ թաղանթի շնորհիվ վարորդի նստատեղից էկրանը տեսանելի չէ՝ թույլ տալով վարորդին ամբողջությամբ կենտրոնանալ ընթացքի վրա եւ չշեղվել։ Շքեղ, սպորտային զգացողությունPorsche Cayenne-ն իր սեգմենտի ամենասպորտային մեքենան է, ինչը արտացոլվում է նաեւ ինտերիերում: Սպորտային միջավայրը համակցված է դինամիկ ֆունկցիոնալության, շքեղ հարմարավետության եւ Cayenne-ին տիպիկ դիզայնի առանձնահատկությունների հետ: Porsche-ն Cayenne-ի կառավարման նոր կոնցեպտը ներկայացնում է մաքուր դիզայնով, իսկ կենտրոնական կառավարման վահանակի ընդգծված հորիզոնական շեշտադրումն ընդգծում է ինտերիերի լայնությունը: Լուսանկարը՝ Porsche Կապի ընդլայնված հնարավորություններՆոր Cayenne-ում Porsche-ն էլ ավելի է բարելավել կապի հնարավորությունները: Սմարթֆոնի համար նախատեսված հովացվող հատվածն ինդուկտիվ լիցքավորման գործառույթ ունի։ Հովացումը թույլ է տալիս օպտիմալացնել լիցքավորման հզորությունը մինչեւ 15 Վտ: Առցանց ծառայությունների ընդլայնված ինտեգրումը փոխգործակցության նոր հնարավորություններ է ապահովում։ Նորույթ են նաեւ երկու USB-C պորտերը՝ առջեւի պահեստային խցիկում ու եւս երկուսը՝ կենտրոնական կառավարման վահանակի հետեւի մասում: Բոլոր USB պորտերն ապահովում են արագ լիցքավորում, իսկ առաջինները նաեւ սմարթֆոնը միացնում են Porsche Communication Management-ին (PCM): Սմարթֆոնի եւ մեքենայի միջեւ կապն ապահովելու համար ընդամենը պետք է սքանավորել PCM-ի վրա ցուցադրված QR կոդը: Դրանից հետո միացման բազմաթիվ գործառույթներ, այդ թվում՝ Apple CarPlay եւ Android Auto, ինչպես նաեւ Spotify եւ Apple Music ինտեգրված հավելվածները դառնում են հասանելի: Tweet Դիտում՝ 4940