Կառավարությունը կարեւորում է ՎՖԲ մուտքը ՀՀ ֆինանսական շուկա

18.04.2023 | 09:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՀ կառավարություն #ՎՖԲ
ՀՀ կառավարությունը կարեւորում է Վարշավայի ֆոնդային բորսայի (ՎՖԲ) կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի ձեռքբերումը, որը տեղի է ունեցել 2022 թվականին:

«ՎՖԲ-ի՝ որպես ինստիտուցիոնալ ներդրողի մուտքը Հայաստանի ֆինանսական շուկա նոր թափ կհաղորդի Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանը և խթան կդառնա հայկական կապիտալի շուկաների ինտեգրման համար՝ նոր հնարավորություններ բացելով ինչպես հայկական ընկերությունների, այնպես էլ ներդրողների համար», - ասվում է ՀՀ կառավարության 2022 թվականի գործունեության կատարողականում:
Դիտում՝ 2730

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW