480 մլն դրամ կհատկացվի Երեւանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգմանը

13.04.2023 | 15:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Երեւանի մետրոպոլիտեն #ենթակառուցվածքների նորոգում
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 480 մլն դրամ հատկացնել «Երեւանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգում» միջոցառման իրականացմանը:

Ըստ հիմնավորման՝ «մետրոյի թունելներում տեղադրված հզոր օդափոխման համակարգը նվազեցնում է խոնավությունը թունելներում։ Հզոր օդափոխիչների բացակայության հետեւանքով թունելներում առկա գրեթե ամեն ինչ ենթարկվում է կոռոզիայի»։

Թունելային հզոր օդափոխության համակարգն ապահովում է մետրոյի թունելներում եւ կայարաններում մաքուր օդի ներհոսքը արտակարգ եւ վթարային իրավիճակներում։

Նշվում է, որ Երեւանի մետրոպոլիտենում տեղադրված բոլոր հզոր օդափոխիչները տեղադրվել են 1980 թվականին եւ ծայրաստիճան մաշված են, ֆիզիկապես սպառել են իրենց ռեսուրսները։
Դիտում՝ 6176

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW