Կառավարությունը հաստատել է ՀՀ-ում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թթ. ծրագիրը: Ծրագրով նախատեսվում է հիմնել 18 խեցգետնաբուծական ժամանակակից համալիր (12 փոքր, 3 միջին եւ 3 խոշոր)։ Նախատեսվում է տնտեսավարողներին տրամադրել փոխհատուցում՝ կատարված ներդրումների 50%-ի չափով։Նշվում է, որ նախագծի ընդունման դեպքում փոխհատուցվող ընդհանուր գումարը կազմում է 897,0 մլն դրամ, ինչի համար անհրաժեշտ կլինի ՀՀ 2024, 2025 եւ 2026 թթ. պետբյուջեից տարեկան հատկացնել 299,0 մլն դրամ։ Ծրագրի իրականացման արդյունքում ՀՀ-ում կներդրվի արդյունաբերական եղանակով խեցգետինների բուծման եւ աճեցման տեխնոլոգիա՝ ձեւավորելով խեցգետնաբուծական համալիրների ընդարձակ ցանց եւ կվերականգնվի խեցգետնի արտահանման գործընթացը։ Արդյունքում ՀՀ-ում տարեկան կարտադրվի 162 տոննա խեցգետին: Ծրագիրը կնպաստի արտադրական ենթակառուցվածքների զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։ Tweet Դիտում՝ 3398