Բարդություններ Լարսում՝ մեքենաների մաքսային ձեւակերպումների հետ կապված

12.04.2023 | 14:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վերին Լարս #մաքսային ձեւակերպում
Վերին Լարս անցակետի ռուսական հատվածում առկա տեխնիկական խնդրի պատճառով բարդություններ են առաջացել անցակետը հատող մեքենաների մաքսային ձեւակերպումների հետ կապված:
 
Վրաստանում ՀՀ դեսպանությունը եւ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հարցի առնչությամբ մշտական կապի մեջ են համապատասխան երկրների պատկան գերատեսչությունների հետ:
 
Վրաստանում ՀՀ դեսպանությունից հայտնել են, որ աշխատանքներ են տարվում խնդրի շուտափույթ կարգավորման ուղղությամբ:
Դիտում՝ 3084

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW