Ստամբուլի ֆինանսական կենտրոնը կբացվի մայիսի սկզբին

11.04.2023 | 15:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#Թուրքիա #Ստամբուլի ֆինանսական կենտրոն
Մայիսի առաջին շաբաթվա ընթացքում տեղի կունենա Ստամբուլի ֆինանսական կենտրոնի բացման արարողությունը, որին կմասնակցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Արդեն ավարտվել են Ziraat Bank-ի 40 եւ 46 հարկանի երկու աշտարակների, Halkbank-ի 34 եւ 36 հարկանի երկու աշտարակների, ինչպես նաեւ Vakıfbank-ի (52 հարկ) շենքի շինարարությունը։

Ziraat Bank-ի, Vakıfbank-ի եւ Halkbank-ի մոտ 800 աշխատակիցներ արդեն աշխատում են Ստամբուլի ֆինանսական կենտրոնում։

Ստամբուլի ֆինանսական կենտրոնի շինարարության նախագիծը ներկայացվել էր 2012 թվականին։
Դիտում՝ 8083

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW