Ադրբեջանի ռեզիդենտները 2022-ին Թուրքիայում ներդրել են ավելի քան $246 միլիոն

05.04.2023 | 16:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ադրբեջան #Թուրքիա
Արտերկրում Ադրբեջանի ռեզիդենտների ուղղակի օտարերկրյա ներդրումները 2022 թվականին կազմել էին $1 միլիարդ 152 միլիոն, ինչը 39,6 %-ով գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը:

Վկայակոչելով Կենտրոնական բանկը՝ «Ինտերֆաքս-Ադրբեջանը» հայտնում է, որ 2022 թվականին Ադրբեջանի ռեզիդենտներն ամենից շատ ներդրումներ արել են Թուրքիայի տնտեսության մեջ՝ $246,587 մլն:

Թուրքիային հաջորդում են Արաբական Միացյալ Էմիրությունները՝ $148,169 մլն, Ավստրալիան՝ $80,288 մլն, ԱՄՆ-ն՝ $77,977 մլն եւ Մեծ Բրիտանիան՝ $68,303 մլն:
Դիտում՝ 4112

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW