Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ կարեւորել է միջազգային կարծիք ձեւավորող զեկույցներում ՀՀ իմիջի շարունակական բարելավումը:Կառավարությունից հայտնել են, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակվող զեկույցներում Հայաստանի վերաբերյալ գնահատականներն ու երկրի դիրքի հետագա բարելավմանը վերաբերող հարցեր: Նշվում է, որ, մասնավորապես, անդրադարձ է կատարվել զեկույցներում հրապարակվող խնդիրներին, կառավարության կողմից տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի, բիզնես միջավայրի բարելավման, մարդու իրավունքների պաշտպանության, թվայնացման գործընթացի, աղետների կառավարման, կիբերանվտանգության, գիտության եւ այլ բնագավառներում ընթացիկ բարեփոխումներին ու հետագա գործողություններին:Առկա խնդիրների լուծման նպատակով ձեւավորվել է աշխատանքային խումբ: Tweet Դիտում՝ 1168