Բիբլոս Բանկ Արմենիան գործարկել է Google Pay ծառայությունը եւ իր քարտապաններին ընձեռել պարզ ու ապահով անհպում վճարումներ կատարելու, բանկային քարտերն Android եւ Wear OS սարքերում պահելու հնարավորություն:Ինչպես հայտնել են բանկից, քարտապանները կարող են իրենց դեբետային եւ վարկային քարտերը կցել Google Wallet թվային դրամապանակին եւ կատարել անհպում վճարումներ։ Բացի վճարային քարտերից, բանկի հաճախորդները կարող են Google Wallet-ին կցել եւ օգտագործել նաեւ հավատարմության քարտեր, ինքնաթիռի նստեցման կտրոններ եւ միջոցառումների տոմսեր:Անվտանգության մի քանի մակարդակի կիրառման շնորհիվ Google Pay-ը վճարումներն առավել ապահով է դարձնում ՝ այդպիսով լրացնելով Բիբլոս Բանկ Արմենիայի քարտերի արդեն իսկ գործող անվտանգության մեխանիզմները: Սա ներառում է ոլորտի չափանիշներին համապատասխանող թոքենների կիրառում, ինչը նշանակում է, որ Google Wallet-ին կցված քարտով վճարում կատարելիս գործարքներն իրականացվում են վիրտուալ քարտի համարի (թոքենի) միջոցով: Այս թոքենն աշխատում է ըստ սարքի առանձնահատկությունների եւ կապված է դինամիկ անվտանգության կոդի հետ, որը փոխվում է յուրաքանչյուր գործարքի ժամանակ՝ ապահովելով լրացուցիչ պաշտպանություն զեղծարարությունից:Բացի այդ, հեռախոսը կորցնելու դեպքում քարտապանը պարզապես կարող է օգտվել «Գտնել իմ սարքը» ֆունկցիայից՝ անմիջապես սարքը բլոկավորելու, գաղտնաբառը փոխելու կամ անձնական տվյալները ջնջելու համար: Նշվում է, որ Google Pay-ի միջոցով սմարթֆոնով վճարումներ անելու համար քարտապանները պետք է Play Store-ից ներբեռնեն անվճար Google Wallet հավելվածը եւ թվային դրամապանակին կցեն իրենց բանկային քարտերը: Վճարելու համար պարզապես պետք է ակտիվացնել էկրանը կամ ապակողպել սմարթֆոնը գաղտնաբառով կամ կենսաչափական տվյալներով եւ սարքը մետեցնել անհպում վճարման տերմինալին:Անհպում վճարումները հասանելի են Android 5.0 կամ ավելի բարձր օպերացիոն համակարգով եւ ներկառուցված NFC չիպով սմարթֆոններում եւ Wear OS 2.15 կամ ավելի բարձր օպերացիոն համակարգով աշխատող ժամացույցներում: Google Pay եւ Google Wallet անվանումները Google LLC ընկերության ապրանքանիշներ են:Ավելին՝ Բիբլոս Բանկ Արմենիայի պաշտոնական կայքում։ Tweet Դիտում՝ 7976