ՊԵԿ-ը հորդորում է կառուցապատողներից պահանջել բնակարանների իրական արժեքները

04.04.2023 | 09:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #կառուցապատող
ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը բնակարաններ ձեռք բերող  քաղաքացիներին հորդորում է «վտանգի չենթարկել իրենց սեփականության իրավունքը եւ անշարժ գույքերի գնման իրավունքի կամ առուվաճառքի պայմանագրերում կառուցապատողներից պահանջել նշել բնակարանների իրական արժեքները»։

ՊԵԿ-ից հայտնում են, որ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջաններում բազմաբնակարան շենքերի երկու կառուցապատող ընկերություն առուվաճառքի պայմանագրերում օտարվող բնակարանների արժեքները միտումնավոր ցածր են նշել:

«Կեղծելով օտարվող բնակարանների արժեքները՝ կառուցապատողները թաքցրել են իրական շրջանառությունները եւ խուսափել են առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց: Հաշվարկները ցույց են տվել, որ մեկ  դեպքով  մեկ գործարքի հաշվարկով ստվերը կազմել է 55.5 տոկոս, իսկ 2-րդ դեպքով՝ 29.7 տոկոս», - նշված է ՊԵԿ հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 1712

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW