Ադրբեջանն արգելել է ավելի քան 10 տարի առաջ արտադրված մեքենաների ներմուծումը

30.03.2023 | 10:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ադրբեջան
Ադրբեջանի կառավարությունը որոշել արգելել մարդատար ավտոմեքենաների ներմուծումը, որոնց արտադրության ժամկետը գերազանցում է 10 տարին։

Որոշման նպատակներն են. պաշտպանել մարդկանց կյանքն ու առողջությունը եւ շրջակա միջավայրը, նվազեցնել վնասակար նյութերի արտանետումները մթնոլորտ եւ բարելավել էկոլոգիական իրավիճակը:

Ադրբեջանում այսօր կա ավելի քան 1,4 մլն մարդատար ավտոմեքենա, որոնցից ավելի քան 80%-ի արտադրության ժամկետը գերազանցում է 10 տարին։

Որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի ապրիլի 28-ից։
Դիտում՝ 8131

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW