The Telegraph. ՌԴ-ին օգնող երկրներին սպառնում են առեւտրային պատժամիջոցներ

27.03.2023 | 11:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#The Telegraph #ԵՄ #պատժամիջոցներ
Եվրամիությունը կարող է առեւտրային սահմանափակումներ մտցնել այն երկրների նկատմամբ, որոնք օգնում են Ռուսաստանին ձեռք բերել լվացքի մեքենաներ եւ օգտագործված ավտոմեքենաներ մարտերում վնասված տանկերի վերանորոգման համար, գրում է բրիտանական The Telegraph թերթը։

Ինչպես նշում է պարբերականը, պաշտոնյաները, ովքեր հետեւում են դեպի Մոսկվա առեւտրային հոսքերին, նկատել են սպառողական ապրանքների առեւտրի զգալի աճ դաշինքի եւ Կենտրոնական Ասիայում Կրեմլի ավանդական դաշնակիցների միջեւ։

Մտավախություն կա, որ նոր երթուղիները, որոնց ակտիվությունն աճել է 60-80%-ով, Ռուսաստանն օգտագործում է արեւմտյան պատժամիջոցները շրջանցելու համար. այդ պատժամիջոցները կոչված են կաթվածահար անել ՌԴ ռազմական մեքենան, գրում է պարբերականը:

Համաձայն գաղտնի փաստաթղթի, որը հայտնվել է The Telegraph-ի տրամադրության տակ, եվրոպական մայրաքաղաքները քննարկում են առեւտրային պատժամիջոցների կիրառման ծրագրերն այն երկրների դեմ, որոնք օգնում են Մոսկվային խուսափել պատժիչ միջոցներից:

Առաջարկը կարող է սահմանափակել ցանկացած երկրի, բիզնեսի կամ անհատի մուտքը միասնական շուկա, եթե հայտնաբերվեն ապացույցներ, ըստ որոնց, վերջիններն արգելված ապրանքները վերաարտահանել են Ռուսաստան:

«Մենք պետք է ուժեղ ազդանշան տանք երրորդ երկրների ֆիզիկական եւ իրավաբանական անձանց»,- ասված է գաղտնի փաստաթղթում։ «Ռուսաստանի ռազմական եւ ռազմաարդյունաբերական համալիրին նյութական աջակցություն ցուցաբերելն ուժեղ հետեւանքներ կունենա ԵՄ շուկա նրանց հասանելիության համար»:

Ըստ թերթի՝ առաքված ապրանքներից շատերը պարունակում են, այսպես կոչված, «երկակի նշանակության» տեխնոլոգիաներ, որոնք ունեն եւ՛ ռազմական, եւ՛ քաղաքացիական կիրառություն ու ներառված են այն ապրանքների ցանկում, որոնք արգելված են Ռուսաստան մատակարարելու համար։

Պաշտոնյաները նշում են, որ ԵՄ-ից դեպի այնպիսի երկրներ, ինչպիսիք ենք Ղազախստանը, Ղրղզստանը եւ Ուզբեկստանը, արտահանվող ապրանքների թվում են հիմնականում լվացքի մեքենաները, օգտագործված ավտոմեքենաները եւ ֆոտոխցիկները։

Մտավախություն կա, որ շատ ապրանքներ ապամոնտաժվում են, իսկ կիսահաղորդիչներն ու այլ բաղադրիչներն օգտագործվում են Ուկրաինայում խոցված ՌԴ տանկերի, զրահատեխնիկայի եւ հետախուզական անօդաչու սարքերի վերականգնման համար։

Պարբերականը գրում է, որ Ղազախստանի պաշտոնյաները խոստացել են «իրական ռեժիմում հրապարակել սահմանից մինչեւ սահման ապրանքների տեղափոխման ողջ շղթայի դիտարկումը»։

«Մենք հասկանում ենք երկրորդային պատժամիջոցների բոլոր ռիսկերը, ուստի ուշադիր հետեւում ենք մեր փոխադարձ առեւտուրը բոլոր գործընկերների հետ»,- Financial Times-ին ասել է Ղազախստանի կառավարության ներկայացուցիչը:

«G7-ի դիվանագետները նաեւ ուշադրությամբ հետեւում են Թուրքիային, Հայաստանին եւ ԱՄԷ-ին՝ կապված ռուսաստանյան ռազմական մեքենային առաջարկվող հնարավոր օգնության հետ»,- գրում է The Telegraph-ը:
Դիտում՝ 3031
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW