Ներկայացվել է փոխվարչապետերի գրասենյակների 2022թ. կատարողականը

24.03.2023 | 17:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Փոխվարչապետ #կատարողական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Տիգրան Խաչատրյանի գրասենյակների 2022թ. գործունեության հաշվետվությունները:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է իր գրասենյակի կողմից 2022թ. կատարված աշխատանքները:

Նշվել է, որ ՀՀ-ԱՄՆ զարգացման գործընկերության շրջանակում $120 մլն դրամաշնորհն ուղղվել է ՀՀ-ում ժողովրդավարության ամրապնդմանը եւ տնտեսական կայունության ապահովմանը: ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում կատարվել է 42 միջոցառում, ընթացքի մեջ է 29-ը: «ԵՄ տնտեսական եւ ներդրումային պլան. Հայաստան» գործիքակազմի շրջանակում հաստատվել են կամ հաստատման փուլում են, ընդհանուր առմամբ, €395 մլն արժողությամբ ծրագրեր՝ փոքր ու միջին ձեռնարկատիրության խթանման, Սյունիքի մարզի դիմակայունության բարձրացման, Երեւանի կայուն զարգացման, թվային վերափոխման, գիտության եւ այլ ուղղություններով:   

Շարունակվել է փոխգործակցությունը ԵԱՏՄ եւ ԱՊՀ կանոնադրական մարմինների հետ: ԵԱՏՄ շրջանակում ընդունվել են առանցքային նշանակություն ունեցող մի շարք որոշումներ՝ հաստատվել են գյուղատնտեսական առաջնային նշանակություն ունեցող առանձին ապրանքների գծով հաշվեկշիռները, դեղագործության, սննդամթերքի արտադրության, շինարարության, ոսկերչության, թեթեւ արդյունաբերության ոլորտի 435 ապրանքատեսակի համար սահմանվել է 0% ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ, շարունակվել է էլեկտրաէներգետիկ, ֆինանսական շուկաների, էլեկտրոնային առեւտրի եւ այլ ոլորտների զարգացմանն ուղղված համատեղ աշխատանքը:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ներկայացնելով իր գրասենյակի 2022թ. կատարողականը, անդրադարձել է նախ սուբվենցիոն ծրագրերին:

Նշվել է, որ 2022թ. հաստատվել է 363 ծրագիր՝ մոտ 75 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, որից պետական բյուջեի մասնաբաժինը կազմել է մոտ 40 մլրդ ՀՀ դրամ:

Անդրադարձ է եղել մի շարք ներդրումային նախագծերի ընթացքին, այդ թվում՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին, Հյուսիս-Հարավ, քաղաքաշինական, բարեգործական ծրագրերին:

Ներկայացվել է առեւտրի խթանման եւ որակի ենթակառուցվածքների ծրագրի ընթացքը, որի շրջանակում 2023թ. բյուջեով նախատեսված աշխատանքների ծավալը շուրջ $20 մլն է:   

Դիտում՝ 2572
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW