ՎԶԵԲ-ը Հայաստանին կտրամադրի շուրջ €92 միլիոնի վարկ
23.03.2023 | 12:08 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ astanatimes.com

Վարկային համաձայնագրի նախագիծն այսօր արժանացել է կառավարության հավանությանը:
Նշվում է, որ վարկային միջոցների ժամանակին ստացումը կարեւոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:
Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է մի շարք ոլորտներում միջոցառումների եւ բարեփոխումների իրականացումը:
Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է.
• Կլիմայի փոփոխության մեղմացման եւ հարմարվողականության խթանում, եւ շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավում,
• Հավասարության ամրապնդում եւ մարդկային կապիտալի զարգացման խթանում,
• Հակակոռուպցիոն շրջանակի եւ արդարադատության ոլորտի արդյունավետության հզորացում։
Նշվում է նաեւ, որ վարկային համաձայնագիրը Հայաստանի պետական բյուջեի համար առաջացնում է լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ, սակայն մանրամասներ ներկայացված չեն:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: