Կիրականցվի մաքսային գործառնությունների մեկ վայրում պիլոտային ծրագիր

22.03.2023 | 16:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #«Ապավեն Տերմինալ»
«Ապավեն Տերմինալ» ՓԲԸ ժամանակավոր պահպանման պահեստում մարտի 27-ից մեկնարկում է մաքսային հսկողության գործառնությունների մեկ վայրում իրականացման պիլոտային ծրագիրը:

Այն իրականացվում է մաքսային հսկողության աշխատանքների պարզեցման, դյուրացման եւ դրա վրա ծախսվող աշխատաժամանակի նվազեցմանն ուղղված միջոցառումների շրջանակում:

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ ծրագրի շրջանակում «Ապավեն Տերմինալ» ՓԲԸ ժամանակավոր պահպանման պահեստ առաքված բեռների բացթողնման համար անհրաժեշտ մաքսային բոլոր գործառնությունները՝ «փաստաթղթային հսկողություն եւ փաստացի զննում», կիրականացվեն անմիջականորեն «Ապավեն Տերմինալ» ՓԲԸ ժամանակավոր պահպանման պահեստի տարածքում՝ հատուկ այդ նպատակով կահավորված սպասարկման սրահում:

Պիլոտային ծրագրի արդյունավետ իրականացման եւ տնտեսվարողներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման նպատակով ՊԵԿ-ը հորդորում է մաքսային գործառնությունների համար անհրաժեշտ վճարումները կատարել նախքան տերմինալ այլցելելը՝ е-payments.am համակարգի միջոցով։
Դիտում՝ 2535
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW