New York Community Bank-ը կգնի սնանկացած Signature Bank-ի ավելի քան 30%-ը

20.03.2023 | 16:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#New York Community Bank #Signature Bank
New York Community Bank-ը համաձայնել է գնել սնանկացած Signature Bank-ի զգալի մասը (ավելի քան մեկ երրորդը):

Ինչպես հաղորդում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը՝ վկայակոչելով Associated Press-ը, $2,7 միլիարդ արժողությամբ գործարքի մասին հայտարարել է Ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիան (FDIC): Signature Bank-ի 40 մասնաճյուղերը մարտի 20-ից կդառնան New York Community Bank-ի դուստր կառույցներից մեկի՝ Flagstar Bank-ի բաժանմունքները։

Գործարքը ներառում է Signature Bank-ի՝ $38,4 միլիարդ գումարի ակտիվների գնումը, ինչը Signature-ի ընդհանուր ակտիվների մեկ երրորդից մի փոքր ավելին է, երբ բանկը սնանկացավ մեկ շաբաթ առաջ: FDIC-ն հայտարարել է, որ Signature Bank-ի $60 միլիարդի վարկերը կմնան մրցութային կառավարման ներքո: Սպասվում է, որ դրանք կվաճառվեն ժամանակի ընթացքում։



Signature Bank-ը դարձավ մեկ շաբաթ առաջ սնանկացած ամերիկյան երկրորդ բանկը։ Այն փակվել էր կարգավորիչի կողմից Silicon Valley Bank-ի (SVB) փլուզումից երկու օր անց: Նյու Յորքում տեղակայված Signature Bank-ը խոշոր առեւտրային վարկատու էր երեք նահանգներում, սակայն վերջին տարիներին զբաղվում էր կրիպտոարժույթներով՝ հեռանկարային համարելով այդ ուղղությունը: Signature-ի փլուզումը դարձավ ԱՄՆ պատմության մեջ իր մեծությամբ երրորդ խոշորագույն բանկային սնանկացումը, հայտնում է NBC-ն։

SVB-ի սնանկացումից հետո ավանդատուներն անհանգստացան Signature Bank-ի վիճակով ՝ դրա մեծ թվով չապահովագրված ավանդների եւ կրիպտո վարկերից ու տեխնոլոգիական կազմակերպություններին տրված այլ վարկերից կախվածության պատճառով: FDIC-ն հայտարարել է, որ Signature Bank-ի սնանկացումը ավանդների ապահովագրման հիմնադրամին կարժենա $2,5 միլիարդ, սակայն այդ գումարը կարող է փոխվել ակտիվների վաճառքից հետո: Ավանդների ապահովագրման հիմնադրամը ֆինանսավորվում է բանկերի վճարումների հաշվին, եւ հարկ վճարողները ուղղակի ծախսեր չեն կրում բանկի սնանկացման դեպքում:
Դիտում՝ 6485
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW