Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) աշխատակիցներն ու ուսանողները այսուհետ անվճար հասանելիություն կունենան Cbonds-ի ֆինանսական շուկաների վերաբերյալ տվյալների շտեմարանին։Շտեմարանի հարուստ բազան օգտակար կլինի հետազոտական աշխատանքների, ավարտական աշխատանքների եւ մագիստրոսական թեզերի կատարման համար, ասված է հաղորդագրության մեջ։Այս հնարավորությունն ամրագրվել է մարտի 17-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում կայացած համագործակցության հուշագրի ստորագրմամբ։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը եւ Cbonds ընկերությունների խմբի հիմնադիր Սերգեյ Լյալինը։ Միջոցառմանը մասնակցել է ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը։Շնորհակալություն հայտնելով համագործակցության համար՝ ՀՊՏՀ ռեկտորն ընդգծել է, որ ՀՊՏՀ-ն միակ պետական տնտեսագիտական բուհն է եւ կադրեր է պատրաստում տնտեսագիտության ոլորտի բոլոր մասնագիտություններով, ուստի այսպիսի շտեմարաններին հասանելիությունն օգտակար կլինի բուհի աշխատակիցների եւ ուսանողների համար։Սերգեյ Լյալինը, իր հերթին անդրադառնալով փոխգործակցությանն ու դրա կարեւորությանը, հավելել է, որ ընկերության հայաստանյան գրասենյակներում աշխատում են ՀՊՏՀ ուսանողներ, եւ իրենք ուրախ կլինեն, եթե նրանց թիվն օրեցօր ավելանա։Հուշագրով նախատեսվում է նաեւ փորձառությունների կազմակերպում, տարբեր նախաձեռնություններ գիտահետազոտական ոլորտում։ Tweet Դիտում՝ 4654