ԱՄՀ. Հայաստանի տնտեսական ցուցանիշները նշանակալի են

18.03.2023 | 08:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՀ #Իվա Պետրովա. Նիկոլ Փաշինյան
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան ասել է, որ Հայաստանի տնտեսական ցուցանիշները բավական նշանակալի են եւ հիմնադրամը հետաքրքրված է արդյունավետ գործակցության զարգացմամբ:

Կառավարությունից հայտնում են, որ Պետրովան այդ մասին ասել է՝ մարտի 17-ին կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

Փաշինյանն ասել է, որ նախորդ տարի Հայաստանն արձանագրել է տնտեսական աճի եւ պետական բյուջեի եկամուտների աճի բարձր ցուցանիշներ: Նա ընդգծել է, որ կառավարությունը վճռական է տարբեր ուղղություններով բարեփոխումները շարունակելու հարցում եւ կարեւորում է միջազգային գործընկեր կառույցների հետ հետեւողական աշխատանքը:

Վարչապետը ներկայացրել է տնտեսության դիվերսիֆիկացման, ֆինանսատնտեսական կայունության ապահովման, ներդրումային միջավայրի բարելավման, ենթակառուցվածքների զարգացման, օրենսդրական կարգավորումների, հակակոռուպցիոն պայքարի, հարկային ոլորտի, նաեւ այլ ուղղություններով բարեփոխումները եւ արձանագրվող արդյունքները:
Դիտում՝ 6415

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW