Frank RG․ Հայաստանը եւս դառնում է ՌԴ մեծահարուստների փողերի ձգողության կենտրոն

16.03.2023 | 09:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Frank RG #ՌԴ #Հայաստան
ՌԴ բանկերում եւ ներդրումային ընկերություններում՝ ավանդներում եւ ներդրումային գործիքներում տեղաբաշխված ունեւոր հաճախորդների միջոցները ($1 միլիոն եւ ավելի կապիտալ ունեցող) 2022 թվականին նվազել են միանգամից 21,5%-ով՝ մինչեւ 10,9 տրիլիոն ռուբլի։

Այս մասին ասված է Frank RG խորհրդատվական ընկերության՝ Ռուսաստանում 2022 թվականին Private banking-ի ոլորտի ճգնաժամին նվիրված ուսումնասիրության մեջ։

Նշվում է, որ եթե ավանդները կորցրել են 17%, ապա ներդրումները՝ ավելի քան մեկ քառորդ։ Այն ունեւոր մարդկանց թիվը, ովքեր պատրաստ են Ռուսաստանում $1 միլիոնից ավելի իրացվելի միջոցներ պահել, մեկ տարվա ընթացքում 46,2 հազար առավելագույն ցուցանիշից նվազել է մինչեւ 37,8 հազար։

Ռուսաստանցիները 2022 թվականին օտարերկրյա բանկերի հաշիվներում 6,6 տրիլիոն ռուբլի են տեղադրել։ Ընդ որում, այդ միջոցների կեսից ավելին դուրս են բերել հենց ունեւոր քաղաքացիները։

Ռուսական փողերի ձգողության գլխավոր կենտրոն է դառնում Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ)։ Frank RG-ի վերլուծաբանների կողմից իրականացված հաճախորդների հարցման արդյունքներից հետեւում է, որ ունեւոր հաճախորդների 15,7%-ն արդեն օգտագործում է այս իրավասությունը, եւս 16,1%-ը նախատեսում է դա անել: Եվրամիության երկրներն ու Շվեյցարիան հեռանում են ասպարեզից։

Ռուսաստանից ունեւոր հաճախորդների կողմից օգտագործվող իրավասությունները.

- ԵՄ երկրներ՝ 16,7%,
- ԱՄԷ՝ 15,6%,
- Ղազախստան՝ 14,7%,
- Շվեյցարիա՝ 13,3%
- Հայաստան՝ 12,1%

Իրավասությունները, որոնք նախատեսվում են օգտագործվել Ռուսաստանից ունեւոր  հաճախորդների կողմից.

- ԱՄԷ՝ 16,1%,
- Հայաստան՝ 7,5%,
- Թուրքիա՝ 7,2%,
- Ղազախստան՝ 6,5%
- Չինաստան՝  4,4%
Դիտում՝ 5750
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW