ԿԲ. ՀՀ ընդհանուր գնաճային միջավայրը շարունակում է մեղմվել
14.03.2023 | 16:52 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ԿԲ

«2023 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային եւ ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսական աճը եւ 12-ամսյա գնաճը դանդաղում է: Այնուամենայնիվ, դեռեւս պահպանվող բարձր պահանջարկի եւ աշխատաշուկայից ածանցվող ճնշումների ազդեցությամբ ընդհանուր գնաճային միջավայրը շարունակում է մնալ բարձր: Ուստի, զարգացած երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում կշարունակեն խստացնել դրամավարկային պայմանները: Դա կհանգեցնի համաշխարհային պահանջարկի թուլացմանը եւ կնպաստի միջազգային ապրանքահումքային շուկաներում գների որոշակի նվազմանը: Արդյունքում՝ համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունները շարունակում են թուլանալ:
2023թ-ի սկզբին ՀՀ տնտեսությունում ձեւավորված բարձր ակտիվությունը պահպանվում է, որին շարունակում է նպաստել ծառայությունների եւ շինարարության ոլորտներում արձանագրվող բարձր աճը: Բարձր ակտիվությունն ուղեկցվում է արդյունաբերության եւ ծառայությունների ճյուղերում դիտվող արտահանման եւ ՀՆԱ ներուժի ավելացմամբ: Իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության, դրամի արժեւորման եւ արտաքին հատվածից գնաճային ազդեցության թուլացման արդյունքում ՀՀ ընդհանուր գնաճային միջավայրը շարունակում է մեղմվել: Այնուամենայնիվ, բարձր պահանջարկը եւ գնաճային սպասումները դեռեւս նպաստում են աշխատավարձերի եւ առանձին ապրանքների ու ծառայությունների գների աճին»,- ասված է ԿԲ հաղորդագրության մեջ:
ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ: Խորհուրդը հետեւողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու գնաճի կայունացում եւ չեզոքացնելու գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսկ: Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի եւ 2023թ-ի երկրորդ կեսից կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:
ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։ Ռիսկերի որեւէ ուղղությամբ դրսեւորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի եւ կապահովի գների կայունության նպատակը:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: