Գրանթ Թորնթոն Հայաստանը տեղեկացնում է, որ իրականացրել է ՀՀ բանկերի՝ 2015-2022թթ. գրանցած հիմնական ցուցանիշների վերլուծություն: «Վերջին տարիներին եւ´ համաշխարհային տնտեսությունը, եւ´ ՀՀ տնտեսությունը ենթարկվել են էական փոփոխությունների ինչպես կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի, այնպես էլ տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումների հետեւանքով:Բանկերը հանդիսանում են յուրաքանչյուր տնտեսության կայունության ապահովման կարեւորագույն օղակներից մեկը՝ անմիջապես իրենց վրա վերցնելով ինչպես տնտեսության անկման դեմ պայքարի բեռը, այնպես էլ տնտեսության ակտիվացման դեպքում լրացուցիչ օգուտներ ստանալու հնարավորությունը:Հանդիսանալով Tableau ծրագրի պաշտոնական ներկայացուցիչն ու միակ գործընկերը Հայաստանում՝ Գրանթ Թորնթոն Հայաստանը այս տարի իրականացրել է ՀՀ բանկերի՝ 2015-2022թթ գրանցած հիմնական ցուցանիշների հավաքագրման, վերլուծության եւ մեկ միասնական Tableau հարթակում ներկայացման նախաձեռնություն»,- նշել են ընկերությունում:Ամբողջական վերլուծությանը հասանելի է այս հղումով: Tweet Դիտում՝ 5001