SVB-ի փլուզումից հետո բանկերի շուկայական արժեքն աշխարհում նվազել է $465 միլիարդով
14.03.2023 | 14:08 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ yimg.com

Այս մասին հաղորդում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը: Առաջին ինդեքսը հետեւում է զարգացած 23 երկրում ֆինանսական հատվածի խոշոր եւ միջին ընկերությունների բաժնետոմսերին, երկրորդը՝ զարգացող 24 երկրում:
Առավել շատ են տուժել ԱՄՆ տարածաշրջանային ոչ մեծ բանկերի գնանշումները: Երկուշաբթի օրը Կալիֆոռնիայի First Republic Bank-ի բաժնետոմսերն էժանացան 61,8%-ով, Արիզոնայի Western Alliance Bancorp-ի բաժնետոմսերը՝ 47,1%-ով, իսկ Օհայոյի KeyCorp-ի բաժնետոմսերը` 27,3%-ով: Ներդրողները մտավախություն ունեն, որ փոքր բանկերի հաշվեկշիռներն ընթացիկ պայմաններում կարող են անկայուն լինել, գրում է Financial Times-ը։
SVB-ի փլուզումից հետո այս մտավախությունները տարածվեցին ինչպես Եվրոպայում, այնպես էլ Ասիայում, նշում է Bloomberg-ը։ Շվեյցարական Credit Suisse Group-ի արժեթղթերը երկուշաբթի օրը մի պահ ընկել էին 15%-ով՝ հասնելով ռեկորդային ցածր մակարդակի (առուվաճառքի ավարտին անկումը կրճատվեց մինչեւ 4,5%)։
Credit Suisse Group-ի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ներդրումների գծով գլխավոր տնօրեն Ջոն Վուդսի կարծիքով՝ SVB-ի փլուզումից հետո «ֆինանսական շուկաները չափազանց զգույշ են քայլում»:
«Մենք իսկապես պետք է հստակ իմանանք՝ դա ինչ ազդեցություն կարող է ունենալ համաշխարհային շուկայի վրա»,- նշել է նա՝ ենթադրելով, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը բանկային ոլորտում ցնցումների պատճառով կհետաձգի տոկոսադրույքների բարձրացումը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: